Նախագահը կարեւորել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի լիարժեք կյանքի կոչումը - Mediamax.am

4368 դիտում

Նախագահը կարեւորել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի լիարժեք կյանքի կոչումը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կյանքի կոչումը Հայաստանի համար առաջնային հանձնառություն է։

Այդ մասին ասել է աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հունվարի 22-ին ելույթ ունենալով Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելության ժամանակ:

 

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին ընդունել է Սերժ Սարգսյանի հրավերը՝ մասնակցելու Երեւանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությանը:

 

«2018 թվականը կարեւոր տարի է մեզ համար, եւ ի թիվս այլ իրադարձությունների՝ այս տարի մենք տոնելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը, Երեւանի հիմնադրման 2800-ամյակը, իսկ աշնանը հյուրընկալելու ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը յուրատեսակ կարեւորություն ունի Հայաստանի համար, որովհետեւ այն իր ընդգրկմամբ թերեւս ամենածավալուն իրադարձությունն է եւ վկայում է մեր երկրի հանդեպ աշխարհի կեսը միավորող այդ կառույցի հավաքական վստահության ու հավատի մասին», - ասել է Հայաստանի ղեկավարը:

Հունվարի 22-ին ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Բացի երկկողմ կապերից, նրանք անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին` կարևորելով ստորագրված շրջանակային համաձայնագրով ամրագրված մոտեցումներն ու նախատեսված աշխատանքները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին