Բրեդլի Բուզետոն ավարտում է աշխատանքը Հայաստանում - Mediamax.am

8173 դիտում

Բրեդլի Բուզետոն ավարտում է աշխատանքը Հայաստանում


Լուսանկարը` ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարարը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում Բրեդլի Բուզետոյի ներդրումը Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:

 

Էդվարդ Նալբանդյանը Բրեդլի Բուզետոյին պարգեւատրել է արտգործնախարարության պատվո մեդալով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին