Թուրքիան Վաշինգթոնին առաջարկում է «ուղղել սխալները» - Mediamax.am

10364 դիտում

Թուրքիան Վաշինգթոնին առաջարկում է «ուղղել սխալները»


Մեվլութ Չավուշօղլուն
Մեվլութ Չավուշօղլուն

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը կարող է խորանալ, եթե «Վաշինգթոնը չուղղի իր սխալները»:

Reuters-ը հաղորդում է, որ Անատոլիական գործակալությանը տված հարցազրույցում, թուրք նախարարն ասել է, որ երկկողմ հարաբերությունների վատթարացման պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ-ը հրաժարվում է Թուրքիային արտահանձնել Ֆեթուլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար:

 

Որպես այլ պատճառ Չավուշօղլուն նշել է ԱՄՆ-ի կողմից զենքի տրամադրումը Սիրիայում գործող քրդական YPG խմբավորմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին