Ավարտվել է Սերժ Սարգսյանի այցը Վրաստան - Mediamax.am

15638 դիտում

Ավարտվել է Սերժ Սարգսյանի այցը Վրաստան


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մինչ մեկնումը Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

 

Կողմերն առանձնացրել են առեւտրատնտեսական ոլորտում անցնող տարում հայ-վրացական համագործակցության արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը, ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ բնագավառներում:

 

Սերժ Սարգսյանն էլ նկատել է, որ հայ եւ վրացի ժողովուրդների անցած բազմադարյա ուղին պարտավորեցնում է երկու երկրների իշխանություններին իրենց վստահված ժամանակահատվածում ազնվորեն ծառայել:

 

Քննարկվել է նաեւ մոտ ապագայում նախատեսված՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին