ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ԱԳԳԾ-ն հաջողությամբ իրագործվում է - Mediamax.am

17402 դիտում

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ԱԳԳԾ-ն հաջողությամբ իրագործվում է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողություների թվով հինգերորդ ծրագիրը հաջողությամբ իրագործվում է։

Այս մասին նա ասել է՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլերի հետ հանդիպման արդյունքները։

 

Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ՆԱՏՕ-ի կողմից Վստահության հիմնադրամի (Trust Fund) գործարկումը, որը նախատեսում է Հայաստանի ոչ պիտանի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ոչնչացում:

 

Խոսելով միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի շարունակական մասնակցության մասին, նախարարը նկատել է, որ Հայաստանը անվտանգության սպառողից վերածվել է անվտանգության մատակարարի:

 

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ Ռոզ Գոթեմոլերին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նա կարեւորել է այն փաստը, որ ՆԱՏՕ-ին մշտապես հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցելու մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին