Երեւանում դեկտեմբերի 13-ին կմեկնարկի «ՆԱՏՕ-ի շաբաթը» - Mediamax.am

19152 դիտում

Երեւանում դեկտեմբերի 13-ին կմեկնարկի «ՆԱՏՕ-ի շաբաթը»


Լուսանկարը` NATO


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում դեկտեմբերի 13-18-ը Հայաստանում կանցկացվի հերթական՝ 11-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը:

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում ԶԼՄ ներկայացուցիչների համար Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության վերաբերյալ քննարկման կազմակերպմամբ:

 

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-17:00-ին, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը:

 

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-16:00-ը, ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա միջազգային սեմինար «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով:

 

Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա այցելություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

 

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը11:00-13:00-ը, Երեւանի պետական համալսարանում տեղի կունենա խոհրդաժողով՝ ՄԱԿ-ի ԱԽ Կանանց, խաղաղությանը եւ անվտանգությանը նվիրված 1325 բանաձեւի կիրառման մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին