Արեւելյան գործընկերության գագաթաժողովը մեկնարկել է - Mediamax.am

14416 դիտում

Արեւելյան գործընկերության գագաթաժողովը մեկնարկել է


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովը:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը եւ ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը:

 

Մեդիամաքսը նշում է, որ գագաթաժողովի շրջանակում այսօր ակնկալվում է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը:

 

Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, նոյեմբերի 23-ին մեկնաբանելով ԱլԳ գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրի բովանդակության շուրջ առկա տարաձայնությունները, ասել էր.

 

«Նման մեծ միջոցառումների եզրափակիչ փաստաթղթերը քննարկվում կամ համաձայնեցվում են մինչեւ ամենավերջին պահը: Բայց ես ներքին ամուր համոզվածություն ունեմ, որ վաղը մենք կստորագրենք հռչակագիր, որը, իհարկե, ոչ 100 տոկոսով, բայց կգոհացնի գագաթաժողովի բոլոր 31 մասնակից երկրներին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին