Հանը կարծում է, որ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագիրը կհամաձայնեցվի - Mediamax.am

12940 դիտում

Հանը կարծում է, որ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագիրը կհամաձայնեցվի


Յոհանես Հանը
Յոհանես Հանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն այսօր մեկնաբանել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի բովանդակության շուրջ առկա տարաձայնությունները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսի հատուկ թղթակիցը Բրյուսելից, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարը, մասնավորապես, ասել է.

 

«Նման մեծ միջոցառումների եզրափակիչ փաստաթղթերը քննարկվում կամ համաձայնեցվում են մինչեւ ամենավերջին պահը: Բայց ես ներքին ամուր համոզվածություն ունեմ, որ վաղը մենք կստորագրենք հռչակագիր, որը, իհարկե,

ոչ 100 տոկոսով, բայց կգոհացնի գագաթաժողովի բոլոր 31 մասնակից երկրներին»:

 

Յոհանես Հանն ասել է, որ հռչակագրում ներկայացված կլինեն ԵՄ եւ գործընկեր երկրների հարաբերությունների զարգացման բոլոր ուղղությունները մինչեւ 2020 թվականը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին