ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ ունի - Mediamax.am

9519 դիտում

ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ ունի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: էստոնացի Տոյվո Կլաարը (Toivo Klaar) նշանակվել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ։

49-ամյա Տոյվո Կլաարը այդ պաշտոնում փոխարինել է գերմանացի Հերբերտ Զալբերին։

 

Տոյվո Կլաարը 2014-2017թթ. եղել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարը։ 2013-2014թթ. ղեկավարել է Վրաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելությունը։

 

Ավելի վաղ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում, Եվրոպական հանձնաժողովում, Էստոնիայի արտգործնախարարությունում։

 

Մեդիամաքսը նշում է, որ Եվրամիությունն Հարավային Կովկասում իր առաջին ներկայացուցչին նշանակեց 2003 թվականին՝ այդ պաշտոնը զբաղեցրեց ֆինն դիվանագիտ Հեյկի Թալվիտիեն:

 

2006 թվականին նրան փոխարինեց շվեդ դիվանագետ Պիտեր Սեմնեբին:

 

2011 թվականին Եվրամիության հատուկ ներկայացուցիչ նշանակվեց ֆրանսիացի Ֆիլիպ Լեֆորը, որին 2014 թվականին փոխարինեց գերմանացի Հերբերտ Զալբերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին