Կարեն Կարապետյանը հանդիպել է ԱՊՀ գործընկերներին - Mediamax.am

12382 դիտում

Կարեն Կարապետյանը հանդիպել է ԱՊՀ գործընկերներին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ եւ ընդլայնված կազմով նիստերին:

ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրին՝ նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝ ԱՊՀ-ում փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար:

 

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ եւս այս հարթակում հարաբերություններ կառուցել անդամ պետությունների հետ՝ համոզմունք հայտնելով, որ առեւտրային արգելքների հետագա վերացումը եւ Ազատ առեւտրի մասին պայմանագրի դրույթների իրագործումը դրական կազդեն պետությունների տնտեսական աճի վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին