Վարչապետ՝ «Վճռական ենք ստեղծել հավասար պայմաններ բիզնեսի համար» - Mediamax.am

13264 դիտում

Վարչապետ՝ «Վճռական ենք ստեղծել հավասար պայմաններ բիզնեսի համար»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ «մենք վճռական ենք զարգացնել տնտեսությունը եւ ստեղծել Թափանցիկ ու հավասար պայմաններ բիզնեսի համար»:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վարչապետն այդ մասին ասել է հոկտեմբերի 9-ին Թեհրանում՝  հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

 

Վարչապետը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա ընթացքում աճի Հայաստանում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական աճ՝ այն պարագայում, երբ աճի կանխատեսումը 3,2 տոկոս էր:

 

«Ունենք 21 տոկոսի արտահանման, 28,6 տոկոսի ներմուծման աճ եւ ուրախալի է, որ ներմուծման շուրջ 50 տոկոսը կապիտալ ներդրումներ են ու միտված են բիզնեսի զարգացմանը: Վստահ եմ, որ տնտեսական աճ ապահովելու բոլոր հնարավորություններն ունենք», - նշել է Կարեն Կարապետյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին