Բաքվին չեխական զենք վաճառողները չեն ունեցել Պրահայի թույլտվությունը - Mediamax.am

12739 դիտում

Բաքվին չեխական զենք վաճառողները չեն ունեցել Պրահայի թույլտվությունը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման անդրադարձել է Ադրբեջանին չեխական զինատեսակի վաճառքի վերաբերյալ աղմկահարույց թեմային՝ շեշտելով, որ այդ վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը:

Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախօրեին Երեւանում կայացած հանդիպմանը Միլան Շտեխն ասել է, որ այժմ հետաքննություն իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է կատարվել այդ գործարքը:

 

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին եւ համարում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

 

Մեդիամաքսը նշում է, որ ս.թ. սեպտեմբերին անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, կիրառվել էր Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին