ՀՀ եւ Իրաքի ԱԳ նախարարները խոսել են Քուրդիստանի հանրաքվեի մասին - Mediamax.am

10370 դիտում

ՀՀ եւ Իրաքի ԱԳ նախարարները խոսել են Քուրդիստանի հանրաքվեի մասին


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Իրաքի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Իբրահիմ Ալ Ջաաֆարին Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցության սերտացման հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման ուղիները՝ կարեւորելով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը կգումարվի Երեւանում սեպտեմբերի 25-26-ին:

 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Իրաքի արտգործնախարարը ներկայացրել է Իրաքում առկա իրավիճակը եւ կենտրոնական իշխանությունների մոտեցումները Քուրդիստանում ծրագրված հանրաքվեի առնչությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին