Սվիտալսկի. Հայաստանն ու ԵՄ-ն որեւէ լուրջ տարաձայնություն չունեն - Mediamax.am

13883 դիտում

Սվիտալսկի. Հայաստանն ու ԵՄ-ն որեւէ լուրջ տարաձայնություն չունեն


Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ «Հայաստանն ու ԵՄ-ն մոտենում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման պահին»։

«Այն լիովին համադրելի է այն հանձնառությունների եւ պարտավորությունների հետ, որը Հայաստանը կարող է ունենալ իր գործունեության տարբեր ոլորտներում»,- ասել է դեսպանը՝ «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» ոչ ակադեմիական էսսեների մրցանակաբաշխության ժամանակ։

 

Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ որեւէ լուրջ տարաձայնություն չկա։ 

 

«Եվրամիությունը շատ լուրջ հետաքրքրվածություն ունի Հայաստանի բարգավաճման հարցում։ Որքան շատ հաջողություններ ունենա Հայաստանը՝ ապահովելով կայուն եւ շարունակական տնտեսական աճ, ստեղծելով նոր աշխատատեղեր, այնքան ավելի լավ կլինի ԵՄ-ի համար»,- ասել է դեսպանը։

 

Հարցին, թե ինչու է նախաստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը գաղտնի պահվում, դեսպանը պատասխանել է.

 

«Դա սովորական աշխատակարգ է։ Այն կհրապարակվի ստորագրվելուց հետո, քանի որ մինչեւ այդ պահը այն համարվում է նախագիծ։ Երբ այն հրապարակվի, մենք պատրաստ կլինենք բացատրել յուրաքանչյուր կետ եւ տող»:

 

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումն ակնկալվում է նոյեմբերին Բրյուսելում՝ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին