Կարապետյանն ու Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել - Mediamax.am

14086 դիտում

Կարապետյանն ու Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել


Դմիտրի Մեդվեդեւն ու Կարեն Կարապետյանը
Դմիտրի Մեդվեդեւն ու Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ:

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն եւ աշխատանքային նոր հաջողություններ:

 

Վարչապետը բարձր է գնահատել Դմիտրի Մեդվեդեւի անձնական ներդրումը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:

 

Կողմերը պայմանավորվել են առավելագույնս ջանքեր գործադրել՝ ավելի ակտիվացնելու հարաբերությունները: Վարչապետները գոհունակությամբ ընդգծել են, որ առկա են ակնհայտ դրական միտումներ՝ տարբեր ուղղություններով   առեւտրաշրջանառության ծավալների աճի առումով:

 

Անդրադարձ է եղել նաեւ Դմիտրի Մեդվեդեւի՝ մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի եւ Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին