Իրանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Մոսկվա - Mediamax.am

11879 դիտում

Իրանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Մոսկվա


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր կժամանի Մոսկվա՝ռուսաստանյան ղեկավարության հետ բանակցելու նպատակով:

ՏԱՍՍ-ը մեջբերում է Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի խոսքերն այն մասին, որ բանակցություններում, մասնավորապես, քննարկվելու  է Սիրիայում տիրող իրավիճակը:

 

«Քննարկվելու է այն ամենն, ինչ վերաբերում է Մերձավոր Արեւելքին, Սիրիային, տարածաշրջանում տիրող իրավիճակին: Մենք սերտ կապեր ունենք իրանցիների հետ, մշտական խորհրդակցություններ ենք վարում բոլոր խնդիրների շուրջ, այդ թվում Իրաքում, Պարսից ծոցում տիրող իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցերի շուրջ»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին