Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանը յոթ լեզու գիտի - Mediamax.am

exclusive
17120 դիտում

Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանը յոթ լեզու գիտի


Լուսանկարը` ESCP


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոթը (Jonathan Lacôte):

Համապատասխան հրամանագիրը սեպտեմբերի 11-ին ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

 

Ջոնաթան Լաքոթը, ով սեպտեմբերի 15-ին կդառնա 45 տարեկան, 2014 թվականի մարտից Ֆրանսիայի փոխդեսպան էր Մեծ Բրիտանիայում:

 

Մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի ԱԳՆ-ի կենտրոնական ապարատում, աշխատել է Բեռլինում, Պոդգորիցայում եւ Բելգրադում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:

 

Ջոնաթան Լաքոթը տիրապետում է յոթ օտար լեզվի՝ գերմաներեն, անգլերեն, իսպաներեն, էստոներեն, հունգարերեն, ռուսերեն եւ սերբախորվաթերեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին