ԵՄ-ն «լուրջ եւ խոստումնալից» է որակում ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը - Mediamax.am

11510 դիտում

ԵՄ-ն «լուրջ եւ խոստումնալից» է որակում ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ «նախապատրաստվում են շատ լուրջ իրադարձության՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, որը համագործակցության նոր էջ է լինելու»:

Այս մասին դեսպանն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:

 

Պյոտր Սվիտալսկին հավաստիացրել է, որ իրենց կողմից արվելու է ամեն ինչ, որպեսզի գործակցության բոլոր ուղղությունները նոր որակ ստանան: Ըստ դեսպանի՝ Միասնական աջակցության շրջանակային փաստաթուղթը «շատ խոստումնալից է եւ նոր տարրեր է ներառելու»:

 

«Մենք մեծապես աջակցում ենք բարեփոխումների ձեր օրակարգին: Արտաքին փորձագետների միջոցով մանրամասն վերլուծել ենք ձեր բարեփոխումների ծրագիրը: Դա հավակնոտ ծրագիր է, հիմա մենք մտածում ենք, թե ինչպես Հայաստանում մեր գործողություններն ավելի հարմարեցնենք բարեփոխումների ձեր օրակարգին: Մենք ցանկանում ենք գումարներ ներդնել այնտեղ, որտեղ գտնում եք, որ բարեփոխումներն արդյունավետ կլինեն»,- նշել է դեսպանը:

 

Կարեն Կարապետյանն էլ նկատել է, որ Եվրամիության կողմից համագործակցությունն ու աջակցությունը բարեփոխումների ծրագրին՝ հետեւողական ու հաստատակամ լինելու լրացուցիչ լիցք է հաղորդում:

 

«Ուզում եմ հավաստիացնել, որ մենք գիտենք, պատկերացնում ենք՝ ինչպես պետք է մեր երկիրը փոխենք ու գիտենք նաեւ մեր խնդիրներն ու թերությունները»,- ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին