Նալբանդյանը կհանդիպի Արեւելյան գործընկերության գործընկերներին - Mediamax.am

10237 դիտում

Նալբանդյանը կհանդիպի Արեւելյան գործընկերության գործընկերներին


Էդվարդ Նալբանդյանը
Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանել է Տալլին:

Այսօր Էստոնիաի մայրաքաղաքում կկայանա Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպումը:

 

Արեւելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը կայացել էր հուլիսի 10-ին՝ Քիշնեւում: Այդ հանդիպմանը անդրադառնալով նոյեմբերին Բրյուսելում նախապատրաստվող Արեւելյան գործընկերության գագաթաժողովին՝ Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է Եզրափակիչ հռչակագրի նախագծի մշակումը:

 

«Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալու այնպիսի մի փաստաթղթի մշակմանը, որը կարտացոլի համագործակցության իրական էությունը եւ կուղղորդի գալիք տարիների մեր ջանքերը: Ռիգայի հռչակագրի համաձայնեցված լեզուն կարող է հիմք ծառայել խնդրահարույց հարցերը հաղթահարելու համար: Կիսում եմ այն գործընկերների կարծիքը, ովքեր համոզված են, որ կարիք չկա բարդացնելու գալիք գագաթաժողովի մթնոլորտը այնպիսի խնդիրներով, որոնք, բոլորս էլ գիտենք, որ կարող են արգելակել կոնսենսուսի կայացումը»,- ասել էր Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին