Երեւան: Մեդիամաքս: ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր առաջարկել է Հայաստանի օրենսդրության մեջ պաշտոնական կարգավիճակ ամրագրել ռուսերեն լեզվի համար, որպեսզի ազգային վարորդական իրավունքները ճանաչվեն Ռուսաստանի տարածքում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի տարածքում ազգային վարորդական իրավունքների ճանաչման հարցը բարձրացրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա խոսերով, Պետդումայի կողմից օրենքի ընդունումից հետո, որի համաձայն Ղրղըզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիները, որտեղ ռուսերենը ամրագրված է որպես պետական լեզու, իրավունք ստացան Ռուսաստանում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքներով, «Հայաստանի քաղաքացիները, փաստորեն, դուրս մնացին»:
«Կարող եմ միայն մի բան ասել. ամրագրե՛ք ռուսերենը որպես պետական լեզու, եւ այդ ժամանակ օրենքի նորմը ավտոմատ կընդգրկի նաեւ Հայաստանի Հանրապետությունը», - ասել է Վյաչեսլավ Վոլոդինը:
Այդ առաջարկին Ազգային ժողովի նախագահի արձագանքի մասին ՏԱՍՍ-ը չի տեղեկացնում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: