Հայաստանն ակնկալում է ԵՄ անդամների «հստակ աջակցությունը» - Mediamax.am

21485 դիտում

Հայաստանն ակնկալում է ԵՄ անդամների «հստակ աջակցությունը»


Լուսանկարը` https://lt.ambafrance.org


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ակնկալում է ԵՄ անդամ-պետությունների «հստակ աջակցությունը» մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում:

Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում ելույթ ունենալով Արեւելյան գործընկերության նախարարական հանդիպմանը:

 

«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները: Տեքստը նախաստորագրվել է, եւ ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթաժողովի ընթացքում:

 

Գրեթե զուգահեռաբար քննարկեցինք եւ համաձայնության եկանք 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների շուրջ: Այս երկու կարեւոր փաստաթղթերը կառաջնորդեն Հայաստան-ԵՄ գործընկերությունն առաջիկա տարիներին եւ կօգնեն մեզ ամրապնդելու մեր փոխշահավետ համագործակցությունը», - ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին