Երեւանում սպասում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցին - Mediamax.am

18784 դիտում

Երեւանում սպասում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստան այցելելու հրավերը, որն անձամբ փոխանցել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին ս.թ. փետրվարին Բրյուսելում:

Հունիսի 13-ին Սերժ Սարգսյանն ընդունել էր Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

 

Դաշինքի ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցության եւ միջազգային խաղաղապահ առաքելություններին ունեցած ներդրման համար: Նա ընդգծել է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն այս տարիներին զարգացել են վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտում:

 

ՀՀ նախագահը ներկայացրել է Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում պետական կառավարման նոր համակարգին անցնելու գործընթացը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ զարգացումներն ու իր գնահատականները:

 

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Իրան հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին եւ անվտանգության մարտահրավերներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին