ԱՄՆ պետքարտուղարը խիստ քննադատել է Իրանին - Mediamax.am

6479 դիտում

ԱՄՆ պետքարտուղարը խիստ քննադատել է Իրանին


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախօրեին մեղադրել է Իրանի իշխանություններին ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ եւ խիստ քննադատության ենթարկել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին համաձայնագիրը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Թիլերսոնի անսպասելի ելույթի մասին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է մեկնարկից մեկ մոտ ժամ առաջ:

 

Ռեքս Թիլերսոնը մեղադրել է Իրանի իշխանությանը «երկարատեւ եւ անհանգստացնող սադրիչ գործունեություն ծավալելու մեջ»:

 

«Իրանի քաղաքականությունը պահանջում է, որ մենք պայքարենք Իրանից եկող սպառնալիքների դեմ, եւ ակնհայտ է, որ դրանք բազմաթիվ են»,- հայտարարել է նա: Պետքարտուղարի խոսքով՝ Թեհրանը «շարունակում է աջակցել Ասադի դաժան ռեժիմին Սիրիայում՝ երկարաձգելով հակամարտությունը, որի հետեւանքով մահացել է ավելի քան կես միլիոն սիրիացի»:

 

«Իրանն աշխարհում ահաբեկչությունը հովանավորող առաջին երկիրն է, այն խաթարում է ԱՄՆ-ի շահերը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Եմենը, Իրաքը, Լիբանանը, եւ շարունակում է աջակցել Իսրայելի դեմ հարձակումներին»,- նշել է Թիլերսոնը:

 

ԱՄՆ պետքարտուղարը նաեւ խիստ քննադատել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին համաձայնագիրը:

 

«Իրանի միջուկային նկրտումները մեծ սպառնալիք են համընդհանուր խաղաղության եւ անվտանգության համար»,- ասել է նա: Պետքարտուղարի կարծիքով՝ «համաձայնագիրը միայն հետաձգել է Իրանի վերածումը միջուկային պետության»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին