Մոսկվայում կայացել է Սարգսյան-Պուտին հանդիպումը - Mediamax.am

7373 դիտում

Մոսկվայում կայացել է Սարգսյան-Պուտին հանդիպումը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ անցած 25 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ:

Այս մասին Վլադիմիր Պուտինն ասել է Մոսկվայում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

 

«Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաև ունիվերսալ միջազգային կազմակերպություններում:

 

Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խոր արմատների հիման վրա: Դրանք նույն կերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

 

Անդրադառնալով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ ՌԴ նախագահն ասել է. «Ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, եւ այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

 

ՀՀ նախագահն էլ ընդգծել է, որ բարձրագույն մակարդակով մշտական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով կատարված աշխատանքը եւ նախանշել համագործակցության գլխավոր ուղղություններն ապագայի համար:

 

«Իսկապես, այս տարին հոբելյանական է՝ տոնում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ տարիները եղել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, եւ մեզ հաջողվել է ձեւավորել իսկապես դաշնակցային հարաբերություններ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին