Երեւան: Մեդիամաքս: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հայաuտանը գլխավոր հյուպատոսություն կհիմնվի:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծն այսօր արժանացել է կառավարության հավանությանը:
«Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի հյուպատոսական աշխատանքից բացի՝ տեղում ծավալել առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն»,- նշել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մեդիամաքսը նշում է, որ Աբու Դաբիում տարիներ շարունակ գործում է ՀՀ դեսպանություն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: