ՌԴ նոր Հայեցակարգում ՀՀ-ն հիշատակվում է միայն ԵԱՏՄ համատեքստում - Mediamax.am

6660 դիտում

ՌԴ նոր Հայեցակարգում ՀՀ-ն հիշատակվում է միայն ԵԱՏՄ համատեքստում


Սերգեյ Լավրովը եւ Վլադիմիր Պուտինը
Սերգեյ Լավրովը եւ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր Հայեցակարգում Հայաստանը հիշատակվում ընդամենը մեկ անգամ, այն էլ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համատեքստում:

Ռուսաստանի Դաշնության Արտաքին քաղաքականության Հայեցակարգը հաստատվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նոյեմբերի 30-ին:

 

«Ռուսաստանը առանցքային է համարում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղըզստանի հետ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) սահմաններում ինտեգրման խորացման ու ընդլայնման խնդիրը, որի նպատակն է տեխնոլոգիական համակողմանի վերափոխումը, համագործակցությունը, ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացումը եւ բնակչությունների կենսամակարդակի բարձրացումը», - ասվում է փաստաթղթի մեջ:

 

Հայեցակարգում նշվում է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ԼՂ հակամարտության կարգավորման օգտին՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահող երկրների հետ համագործակցությամբ եւ այն սկզբունքների հիման վրա, որոնք ներկայացված են ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների 2009-2013 թթ. համատեղ հայտարարություններում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին