Սարգսյանն ու Փենսը խոսել են կապերին «նոր լիցք» տալու մասին - Mediamax.am

5992 դիտում

Սարգսյանն ու Փենսը խոսել են կապերին «նոր լիցք» տալու մասին


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել դեկտեմբերի 1-ին կայացած Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախոսազրույցի մասին, որի մասին Մեդիամաքսն այսօր ավելի վաղ հայտնել էր:

 

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

 

Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Դոնալդ Թրամփին եւ նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

 

«Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան համագործակցության արդի բարձր մակարդակը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում ոչ միայն կպահպանվի, այլեւ նոր լիցք կստանա: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին