Իրանի նախագահը Հայաստան կայցելի դեկտեմբերին - Mediamax.am

6207 դիտում

Իրանի նախագահը Հայաստան կայցելի դեկտեմբերին


Իրանի նախագահ Հասան Ռոհանին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին

Լուսանկարը` http://time.com/


Երեւան: Մեդիամաքս: Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր ասել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցը նախատեսված է դեկտեմբերին:

«Հայաստանը եւ Իրանը վերջին շրջանում իրականացրել են մի շարք կարեւորագույն քայլեր, որոնք կարիք ունեն բարձր մակարդակով վերջնական ամփոփման: Իրանի նախագահի այցը, որը հաստատապես կլինի դեկտեմբերին, նպատակ կունենա նաեւ նախանշել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ընթացքը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Վարդան Ոսկանյանը:

 

Իրանագետի խոսքով՝ վերջին շրջանում հայ-իրանական հարաբերությունների ամենամեծ ձեռքբերումները եղել են տնտեսական ոլորտում:

 

«Այս համատեքստում Իրանի համար կարեւոր է Հայաստանի դերը, որը կարող է Պարսից ծոցը կապել Սեւ ծովին»,- նշել է իրանագետը:

 

Հարցին, թե հնարավոր է ինչ-որ առումով Իրան-Ադրբեջան հարաբերությունները խոչընդոտեն հայ-իրանական դինամիկ զարգացող կապերի կայացմանը, Վարդան Ոսկանյանը պատասխանել է.

 

«Իրանը Հայաստանը միանշանակ դիտարկում է որպես բարեկամական երկիր, ուստի մենք Իրանի հետ մեր օրակարգը սահմանելիս չպետք է ուշադրություն դարձնենք իրանա-ադրբեջանական հարաբերություններին, այլ պետք է միայն հետեւենք դրանց ընթացքին»:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին