Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր հերքել է շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե ՀՀ քաղաքացիներին դժվարությամբ է հաջողվում Ֆրանսիայի մուտքի արտոնագիր ստանալ:
«Բնականաբար, ես լսել եմ շրջանառավող խոսակցությունները եւ ցավում եմ, քանի որ իրականում դրանք չեն համապատասխանում իրականությանը: Գուցե որոշ ժամանակ առաջ կային որոշակի խնդիրներ վիզայի համար դիմելիս մերժում ստանալու հետ կապված, բայց դա այլեւս այդպես չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է դեսպանը:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ներկայացրել է վիզաների տրամադրման վիճակագրությունը, ըստ որի՝ կարճաժամկետ վիզաների դեպքում (մինչեւ երեք ամիս ժամանակով – խմբ.) մերժվում է դրանց 16.5%-ը, իսկ երկարաժամկետների դեպքում բավարարվում է յուրաքանչյուր 5 դիմումից մեկը:
Դեսպանի խոսքով՝ եթե վիզայի համար դիմողները ներկայացնում են պատշաճ եւ ամբողջական փաստաթղեր, ապա մերժման հիմքեր չեն լինում:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: