«Ազատ դեմոկրատները» ԱԺ-ում այսուհետ չեն ներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը - Mediamax.am

123146 դիտում

«Ազատ դեմոկրատները» ԱԺ-ում այսուհետ չեն ներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը որոշել է, որ այսուհետ Ազգային ժողովում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը չեն ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը:

Կուսակցության կողմից տարածված հաղորդակցության մեջ նշվում է, որ նշված մարդիկ ֆորմալ առումով մնալով վերոնշյալ խմբակցության անդամ՝ Ազգային ժողովում ներկայացնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եւ որեւիցե պատասխանատվություն չեն կրում «Ժառանգություն» խմբակցության գործողությունների համար՝ կաշկանդված չեն խմբակցության որոշումներով:

 

“Վերջին շրջանում «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների շուրջ ընթացող գործընթացներն անընդունելին են մեր քաղաքական ուժի համար, եւ մենք ափսոսանք են հայտնում, որ դաշինքը պահպանելուն ուղղված մեր բոլոր ջանքերը փոշիացվեցին”,- ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին