Միջազգային դիտորդներ. ընտրությունները խաղաղ էին, սակայն եղան կազմակերպական խնդիրներ եւ միջամտություն դեպքեր - Mediamax.am

6711 դիտում

Միջազգային դիտորդներ. ընտրությունները խաղաղ էին, սակայն եղան կազմակերպական խնդիրներ եւ միջամտություն դեպքեր


Ֆրանսուա-Խավիեր դե Դոնե
Ֆրանսուա-Խավիեր դե Դոնե

Լուսանկարը` PanArmenian Photo

Ֆրանսուա-Խավիեր դե Դոնե
Ֆրանսուա-Խավիեր դե Դոնե

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Միջազգային դիտորդական առաքելությունն այսօր հայտարարել է, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրությունները հիմնականում խաղաղ են անցել, «սակայն դիտարկվել են նաեւ կազմակերպական խնդիրներ եւ միջամտություն դեպքեր` հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից»:

Այդ մասին ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող եւ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Խավիեր դե Դոնեն:

 

Այս պահին Միջազգային դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը շարունակվում է, մանրամասները կներկայացնենք հաջորդիվ:

 

Միջազգային խմբում ընդգրկված են դիտորդներ ԵԱՀԿ Ժողովրդավարության հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակից (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ) եւ Եվրախորհրդարանից (ԵԽ):

 

Միջազգային դիտորդական առաքելությունն ընդգրկում էր 350 դիտորդներ 42 երկրներից՝ ներառյալ 41 երկարաժամկետ դիտորդներին եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ փորձագետներին, 200 կարճաժամկետ դիտորդներ, ինչպես նաեւ 60 խորհրդարանական եւ ԵԱՀԿ ԽՎ աշխատակիցներ, 25 ներկայացուցիչներ ԵԽԽՎ-ից եւ 10՝ ԵԽ-ից:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ գնահատելով 2007թ. ՀՀ ԱԺ ընտրությունները, միջազգային դիտորդներն ասել էին,  դրանք հիմնականում համապատասխանում էին միջազգային չափանիշներին, եւ «համապատասխանում են Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, չնայած նրան, որ որոշ հարցեր մնում են չլուծված»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին