Հաստատվել են բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը - Mediamax.am

898 դիտում

Հաստատվել են բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հաստատել է 2023/2024 թվականների ուսումնական տարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը:

Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետեւյալ օրերը.

 

15.01.2023 թ. - «Քիմիա»,  «Ռուսաց լեզու»

22.01.2023 թ.  - «Օտար լեզուներ»   

29.01.2023 թ. - «Հայոց լեզու եւ հայ գրականություն»

04.02.2023 թ. - «Մաթեմատիկա»

05.02.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

12.02.2023 թ. - «Հայոց պատմություն»,  «Ֆիզիկա»

 

ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ հաստատվել է նաեւ 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երեւանում եւ մարզերում:

 

Ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի եւ մասնագիտության հայտագրում, հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին