Հայ կրթական հիմնարկությունը հայտարարել է կրթաթոշակների մրցույթ - Mediamax.am

1586 դիտում

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարել է կրթաթոշակների մրցույթ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) հայտարարել է կրթաթոշակների մրցույթ՝ 2022-2023թթ. ուսումնական տարվա ուսման վարձի չափով:

Դրանք նախատեսված են բարձր առաջադիմությամբ և նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով, որոնց ցանկը հասանելի է այց հղումով.

 

https://aef.am/university/

 

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022 թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ` մագիստրոսներ եւ ասպիրանտներ:

 

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 20/15, 10/7, 5/3 կամ 100/75 միավոր է։

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022 թ․-ի մարտի 14-ից մինչև մայիսի 11-ը լրացնել առցանց հայտը.

 

https://apply.aef.am/

 

Մասնագիտությունների ցանկից դուրս բացառություն են կազմում 44-օրյա և ապրիլյան 4-օրյա պատերազմի մասնակից կամ վիրավորում ստացած ուսանողները:

 

Հարցերի եւ մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am  էլ. հասցեին կամ  զանգահարել՝ (+374) 11 53 14 85:

 

Այս պահին Հայ կրթական հիմնարկությունը ֆինանսավորում է շուրջ 1200 ուսանողի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին