Մատենա միջազգային դպրոցում մեկնարկել են առաջին դասերը - Mediamax.am

3153 դիտում

Մատենա միջազգային դպրոցում մեկնարկել են առաջին դասերը


Լուսանկարը` Մատենա

Լուսանկարը` Մատենա

Լուսանկարը` Մատենա

Լուսանկարը` Մատենա

Լուսանկարը` Մատենա


Երեւան: Մեդիամաքս: Մատենա միջազգային դպրոցում մեկնարկել են առաջին դասերը:

Մասնակիցներին ողջունել են Մատենայի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը եւ Ռուբեն Հայրապետյանը։

 

«Բացի համաշխարհային եւ տեղական լավագույն փորձը ստանալը, դուք ունեք նաեւ մի շատ կարեւոր հնարավորություն՝ միմյանց հետ ծանոթանալու եւ շփվելու: Վստահ եմ, որ միմյանցից դուք շատ բան կսովորեք, քանի որ յուրաքանչյուրդ ունի փորձը, որով փոխանակվելը ղեկավարների կրթական ծրագրի ամենակարեւոր բաղադրիչներից է»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

«Հենց առաջին խմբից սկսած այսպիսի բարձր մակարդակով ներկայացվածությունը շատ կարեւոր է Մատենայի համար, որովհետեւ մասնակիցներից յուրաքանչյուրը փորձագիտական ահռելի ներուժի է տիրապետում, եւ ծրագիրն ավարտելուց հետո լավագույն շրջանավարտների փորձն ու գիտելիքը ներդրվելու են նոր կրթական ծրագրեր իրականացնելու եւ հատկապես երիտասարդներին սովորեցնելու կարեւորագույն գործում` միջազգային առաջատար գործընկերների հետ համատեղ», - նշել է Ռուբեն Հայրապետյանը:

Դասընթացներին մասնակցել են ֆինանսական, տեխնոլոգիական, արտադրական եւ այլ ոլորտների առաջատար ընկերությունների ղեկավարներ եւ հիմնադիրներ:

 

Դիլիջանի UWC դպրոցում անցկացված եռօրյա մոդուլի ընթացքում մասնակիցները հատուկ մեթոդներով անցակցվող խորքային քննարկումների միջոցով վերհանել են  այն խնդիրները, որոնց բախվում են աշխատանքային գործունեության ընթացքում, փոխանակվել են փորձով եւ կատարել են համատեղ առաջադրանքներ։

 

Ապրիլի 8-ին կմեկնարկի ծրագրի երկրորդ մոդուլը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին