Համալսարանից՝ աշխատաշուկա. IE-ի հաջողված փորձը - Mediamax.am

exclusive
2117 դիտում

Համալսարանից՝ աշխատաշուկա. IE-ի հաջողված փորձը


Լուսանկարը` IE

Լուսանկարը` IE

Լուսանկարը` IE

Լուսանկարը` IE

IE-I կամպուսը Մադրիդում
IE-I կամպուսը Մադրիդում

Լուսանկարը` IE

Լուսանկարը` IE

Սաթի Բոյաջյանը
Սաթի Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սաթի Բոյաջյանը
Սաթի Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սաթի Բոյաջյանը
Սաթի Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` IE


1973 թվականին մի խումբ ձեռներեցներ Մադրիդում հիմնեցին իրենց ստարտափը՝ IE բիզնես դպրոցը։ Այսօր այն ճանաչված միջազգային համալսարաններից մեկն է, որն ունի 5 դպրոց՝ ճարտարապետության եւ դիզայնի, իրավունքի, բիզնեսի, հումանիտար գիտությունների եւ տեխնոլոգիաների, միջազգային հարաբերությունների։ Ամեն տարի մոտ 130 ազգության ուսանող է ընդունվում IE՝ սովորելու բակալավրի, մագիստրոսի, MBА, Executive MBА, ինչպես նաեւ կարճաժամկետ Executive Education  ծրագրերով։

 

IE-ն 100-ից ավելի հայ շրջանավարտ է ունեցել, 20-ը՝ Հայաստանից։ Եվս 20-ն այս պահին սովորում են համալսարանում։ Հիմնականում նրանք ուսումնասիրում են բիզնես ոլորտը, իսկ վերջին տարիներին նաեւ տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունն է մեծացել։

Լուսանկարը` IE

Սաթի Բոյաջյանը նրանցից մեկն է։ 2 տարի Թաիլանդի միջազգային դպրոց է հաճախել, հետո մենեջմենթ ու տնտեսագիտություն սովորել Անգլիայում։ Մարքեթինգի ոլորտում մի քանի տարի աշխատելուց հետո՝ որոշեց խորացնել գիտելիքները։ Սկսեց ուսումնասիրել միջազգային համալսարաններն ու գտավ IE-ին, որը վարկանիշով Եվրոպայում լավագույն բիզնես դպրոցների տասնյակում է։ Հիմա Սաթին ունի մարքեթինգային խորհրդատվական ընկերություն եւ զուգահեռ աշխատում է IE-ում՝ որպես համալսարանի՝ Արեւմտյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ։

Սաթի Բոյաջյանը Սաթի Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սաթիի հետ զրուցել ենք IE-ի կրթական ծրագրերի առանձնահատկությունների, համալսարան-աշխատաշուկա ուղիղ կապի, IE ընդունվելու պայմանների եւ հաջող կարիերայի մասին։

 

Ուսուցում՝ հիմված case method-ի վրա

 

Բակալավրում եւ մագիստրատուրայում սովորող ուսանողները տեղափոխվում են Մադրիդ՝ ապրելու։ Executive MBА ծրագիրը blended՝ խառը տիպի է։ Այն նախատեսված է փորձառու մասնագետների համար եւ իր տեսակով աշխարհում առաջինն է։ Սովորելու ամբողջ ընթացքում ուսանողները Մադրիդ են գալիս 3 անգամ՝ մեկական շաբաթով՝ ծրագրի սկզբում, ընթացքում եւ ավարտին։ Մյուս շրջաններն օնլայն են։ Ամեն շաբաթ օր ամբողջ խումբը եւ դասախոսն օնլայն հանդիպում են, սեմինարներ, քննարկումներ են ունենում, որոնցում ուսանողների ակտիվ ներգրավվածությունը պարտադիր է։ Շաբաթվա ընթացքում լինում են օնլայն ֆորումներ։ Քանի որ Executive MBА ծրագրին դիմողներն ուսմանը զուգահեռ նաեւ աշխատում են, շաբաթվա սկզբում դասախոսը որեւէ հարց կամ դեպք է ներկայացնում հատուկ օնլայն հարթակում, եւ ուսանողներն իրենց հարմար ժամի մտնում, մասնակցում են այդ օնլայն քննարկումներին։ Յուրաքանչյուր առարկայի համար կան նաեւ խմբային նախագծեր։

Լուսանկարը` IE

IE-ում կրթությունը տեսական չէ, այլ շատ պրակտիկ։ Դասախոսների 90 տոկոսն աշխատում է մեծ ընկերություններում, ունի իր սեփական բիզնեսը, եւ այն, ինչ դասավանդում են, այս պահին օգտագործվում է շուկայում։ Բոլոր առարկաները անցնում են case method-ի՝ իրական օրինակների հիման վրա։ Օրինակ, Master in Digital Business and Innovation՝ «Թվային նորարարությունների» մագիստրոսական  ծրագրի մի մեծ հատված անում ենք «Ամազոն» ընկերության հետ համատեղ։ Մեր ուսանողները հնարավորություն ունեն 3 ամիս պրակտիկ սովորել թվային տեխնոլոգիաներ։ Ու այդպես, բոլոր առարկաների համար ունենք գործընկերներ կամ իրական օրինակներ։ Մի բան է, երբ սովորում ես գրքից կամ դասախոսից, եւ բոլորովին այլ է տարբեր ազգությունների եւ փորձառություն ունեցող խմբակիցների հետ սովորելը՝ վերլուծելով կոնկրետ դեպքեր։

 

Հետեւելով աշխատաշուկայի պահանջներին

 

Կորպորատիվ եւ պետական սեկտորի հետ սերտ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, թե աշխատաշուկան որ ուղղությամբ է շարժվում եւ ինչ մասնագիտությունների կարիք կա։

 

Մոտ 10 տարի առաջ big data՝ մեծ տվյալներով զբաղվող մասնագետների լուրջ պահանջ ձեւավորվեց։ Խոշոր ընկերություններն ունեին կուտակած շատ մեծ ծավալի ինֆորմացիա, բայց չկար մասնագետ, որը պետք է վերլուծեր այդ տվյալներն ու օգտագործեր բիզնեսի զարգացման համար։ Մենք առաջիններից էինք, որ ստեղծեցինք Master in Business Analytics and Big Data՝ «Բիզնես վերլուծություն եւ մեծ տվյալներ» մագիստրոսական ծրագիրը։

Լուսանկարը` IE

2018-ին  ստեղծել էինք «Թվային տրանսֆորմացիա եւ նորարարական առաջնորդություն» ծրագիրը, որը հատկապես կարեւորվեց COVID-19-ի ժամանակ։ Այն թույլ է տալիս ավելի ավանդական բիզնեսներում աշխատող առաջնորդներին, մենեջերներին հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում թվային տրանսֆորմացիան, եւ դա ինտեգրել իրենց կազմակերպության զարգացման հետագա ծրագրերում։

 

Ամենապահանջված մասնագիտությունները

 

Ամենաշատ դիմորդներն ունենում է մեր բիզնես դպրոցը, որն ամենահինն է։ Քանի որ դասախոսները հիմնականում բիզնեսի ոլորտում աշխատող մարդիկ են, գործնական  գիտելիքները փոխադրում են նաեւ համալսարանական ծրագրեր։ Դա հնարավորություն է տալիս շուկայի կարիքներին համապատասխան անընդհատ ադապտացնել, արդիականացնել ծրագրերը։ Օրինակ՝ մեր ֆինանսների ծրագիրը կենտրոնացած է ներդրումային բանկի եւ ֆինանսական տեխնոլոգիաների վրա։ Վերջին տարիներին մեծացել է նաեւ տեխնոլոգիական ծրագրերի պահանջը, որը համալսարանում համադրված է բիզնեսի հետ։

Սաթի Բոյաջյանը Սաթի Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ ակտիվ զարգանում է մեր միջազգային հարաբերությունների դպրոցը։ ՄԱԿ-ի աշխատողների քոլեջի հետ համատեղ մի ծրագիր ենք իրականացնում  Master in International Development, որն ամբողջությամբ ուղղված է ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 թվականի նպատակներին։ Դասախոսների 50 տոկոսը ՄԱԿ-ից է, 50-ը՝ մեր համալսարանից։ Ուսանողներին հնարավորություն է տրվում կարճաժամկետ պրակտիկա անցնել ՄԱԿ-ի՝ Շվեյցարիայի գրասենյակներում ու նաեւ Բրյուսելում՝ տարբեր միջազգային կազմակերպություններում։

 

Համալսարանից՝ աշխատաշուկա

 

Մենք ուսանողներին շատ ռեսուրսներ ենք տալիս, որ օգտագործելով՝ կարողանան աշխատանք գտնել։ Մադրիդում ունենք կարիերայի կենտրոն՝ տարբեր ոլորտների հետ աշխատող 50-ից ավելի մասնագետներով։ Մեր 30 միջազգային ներկայացուցչական գրասենյակները հնարավորություն ունեն հենց տեղում՝ տվյալ երկրում, շփվել գործընկերների, կորպորատիվ սեկտորի հետ։ Ունենք Job bank, որտեղ կորպորատիվ եւ պետական ոլորտի մեր գործընկերները տեղադրում են ազատ հաստիքների մասին տեղեկություններ։ Սովորելու ընթացքում մեր ուսանողներն ունենում են անհատական խորհրդատուներ, որոնք աշխատում են նրանց հետ, օգնում հասկանալ, թե կարիերայի ինչպիսի հնարավորություններ ունեն։

Լուսանկարը` IE

Կա նաեւ ոչ ֆորմալ, բայց շատ արդյունավետ միջոց, որը շրջանավարտների ցանցն է։ Ունենք 60 հազարից ավելի շրջանավարտ ամբողջ աշխարհում։ Նրանք աշխատում են առաջատար ընկերություններում, ունեն իրենց սեփական բիզնեսը։ Հաճախ շրջանավարտներից մեկը մեր ներքին հարթակներում, օնլայն չաթերում գրում է, օրինակ, իմ թիմում փնտրում եմ ֆինանսական տնօրեն, մյուսն էլ գրում է՝ ես էլ աշխատանքս եմ ուզում փոխել։ Ու այդպես հաճախ մեկը մյուսին օգնում է աշխատանք գտնել։

 

Մի շատ հետաքրքիր դեպք ունենք։ Մեր ուկրաինացի ուսանողուհիներից մեկը համալսարան ընդունվելու առաջին օրվանից ասում էր, որ երազում է Google-ում աշխատելու մասին։ Եթե չեմ սխալվում, դիմել էր 100-ից ավելի թափուր հաստիքի համար, բայց ոչ մեկից պատասխան չէր ստացել։ Եվ որոշեց փոխել աշխատանք փնտրելու ռազմավարությունը։ Մտավ մեր շրջանավարտների ներքին ցանց, գտավ բոլոր այն մարդկանց, որոնք աշխատել կամ աշխատում են Google-ում, առանձնացրեց 10 ամենաբարձր պաշտոն զբաղեցնողներին ու սկսեց նամակներ գրել եւ խնդրել իրեն երաշխավորել աշխատանքի անցնելու համար։ Հաջորդ օրը 10-ից 3-ը պատասխանել էին։ Եվ դրա հաջորդ օրը նրան հրավիրել էին հարցազրույցի։ Արդյունքում՝ ծրագիրն ավարտելուց հետո սկսեց աշխատել Google-ի Վարշավայի գրասենյակում, հիմա Լոնդոնի Youtube-ի թիմում է։

 

IE-ն COVID-19-ի ժամանակ

 

2020 թվականի մարտին, երբ COVID-19-ի պատճառով Իսպանիան ամբողջովին գնաց լոքդաունի, անհրաժեշտ էր մեր՝ մոտ 5 հազար ուսանողներին փոխադրել օնլայն ուսուցման։ Բայց դա մեզնից պահանջեց ընդամենը 3 օր, որովհետեւ մենք դեռեւս 2000-ականներին ենք սկսել օնլայն դասընթացներ անել, ունեինք համապատասխան հարթակներ, դասախոսները հարմարվելու խնդիր չունեցան։

IE-I կամպուսը Մադրիդում IE-I կամպուսը Մադրիդում

Լուսանկարը` IE

Մենք վաղուց էինք սկսել աշխատանքը liquid learning մեթոդոլոգիայի վրա, բայց համավարակն արագացրեց տեմպն ու 2020-ի սեպտեմբերին սկսեցինք այն։ Liquid learning-ը ճկուն մեթոդ է, որը հնարավորություն է տալիս մեր ուսանողներին ընտրել սովորելու ձեւը՝ լինել օնլայն, թե օֆլայն։ Այն ուսանողները, որոնք համավարակով պայմանավորված չկարողացան գնալ Մադրիդ, հնարավորություն ունեցան օնլայն միանալ օֆլայն սովորողներին։ Ստացվեցին հիբրիդ՝ խառը դասարաններ։ Ի դեպ, օֆլայն դասերի համար 2020-ի սեպտեմբերին վերաբացեցինք մեր կամպուսը։

 

Ինչպես դառնալ IE-ի ուսանող

 

Թեեւ IE համալսարանն Իսպանիայում է, բայց մեր բոլոր ծրագրերն անգլերեն են։ Բակալավրի համար անհրաժեշտ է օնլայն դիմում լրացնել, ներկայացնել դպրոցական գնահատականները, երաշխավորական նամակներ ուսուցիչներից, հանձնել SAT, ACT , CAS , LNAT միջազգային ճանաչում ունեցող ընդունելության քննություններից որեւէ մեկը կամ դրանց փոխարեն անցնել ընդունելության մեր ներքին՝ օնլայն թեստը, որին նախապատրաստվելու կարիք չկա։

 

Մագիստրատուրայի համար անհրաժեշտ է օնլայն դիմում լրացնել, հանձնել Toefl, IELTS կամ այլ միջազգային թեստ։ Դրա կարիքը չկա, եթե դիմորդը բակալավրի ծրագիրը սովորել է անգլերեն կամ երկու տարուց ավելի ապրել է անգլալեզու երկրում։ Մագիստրատուրա կամ MBA ընդունվելու համար անհրաժեշտ է նաեւ GMAT կամ GRE միջազգային թեստերից որեւէ մեկը կամ ընդունելության մեր ներքին թեստը, որն ավելի շատ ստուգում է ռազմավարական մտածելակերպն ու տրամաբանությունը։ Դիմորդը նաեւ իրեն ներկայացնող շարադրություն պետք է գրի, օնլայն հարցազրույց անցնի։

Լուսանկարը` IE

Մի քանի օր կամ շաբաթ տեւող Executive education կարճաժամկետ ծրագրերին դիմելու համար օնլայն դիմում լրացնելը բավարար է։

 

Ընդունելության ժամանակ գնահատականները մեզ համար շատ կարեւոր են, բայց դա մեր միակ չափանիշը չէ։ Մեզ համար շատ կարեւոր է, որ դիմողները համապատասխանեն IE-ի արժեքներին։ Մենք դիմորդներին չենք համեմատում իրար հետ։ Մեկը կարող է շատ բարձր գնահատական ունենալ՝ 5-ից 5-ը, իսկ մյուսը 4․5, բայց ունենա կամավորական աշխատանքի փորձ, հետաքրքիր հոբբիներ, սպորտով զբաղվի։ Մենք նայում ենք դիմորդի փաթեթն ամբողջապես՝ գնահատական, երաշխավորագրեր, աշխատանքային փորձ։

Սաթի Բոյաջյանը Սաթի Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարճաժամկետ ծրագրերը 1 700-36 հազար եվրո են։ Բակալավրի բոլոր ծրագրերը տարեկան 19 հազար եվրո են, մագիստրոսական ծրագրերը՝ սկսած 30 հազար եվրոյից, MBА-ը՝ 70, իսկ Executive MBА-ը՝ 60 հազար եվրո։ Բայց բոլոր ծրագրերի համար ունենք տարբեր կրթաթոշակներ։ Դրանք մինչեւ 40 տոկոս ծածկում են վարձավճարը։ Հատուկ կրթաթոշակներ կան մեր տարածաշրջանի դիմորդների համար։ Ունենք նաեւ եզակի կրթաթոշակներ, որոնք կարող են ամբողջությամբ փակել ուսման վարձը, բայց դրանք ստանալը բավականին բարդ է։

 

IE դիմելու ամբողջ գործընթացն օնլայն է՝ կայքի միջոցով։ Մեր տարածաշրջանային գրասենյակները պատրաստ են անհատական խորհրդատվություն անցկացնել դիմորդների հետ, օգնել ծրագրի ընտրության հարցում։

 

Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ https://www.facebook.com/ieEECA/ էջից, ինչպես նաեւ էլ.նամակներ ուղարկելով Eeca@ie.edu եւ Sati.boyajyan@ie.edu հասցեներին:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին