Լարիսա Հովաննիսյան. Զարգացնում ենք Ուսուցիչ-առաջնորդների նոր սերունդ - Mediamax.am

2416 դիտում

Լարիսա Հովաննիսյան. Զարգացնում ենք Ուսուցիչ-առաջնորդների նոր սերունդ


Լարիսա Հովհաննիսյանը
Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մինչեւ ապրիլի 30-ը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը շարունակում է ընդունել առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի հայտադիմումները։ 

 

Ծրագիրը հնարավորություն է տալիս որպես Ուսուցիչ-առաջնորդ մեկնելու Հայաստանի եւ Արցախի գյուղական համայնքներ, աշխատել երեխաների հետ, ոգեւորել, բացահայտել նրանց ու սեփական ներուժը։

 

Futures Studio-ի ապրիլի 27-ին նախաձեռնել էր առցանց հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր ու ղեկավար Լարիսա Հովաննիսյանի հետ։ Նա պատմել է, որ չլինելով մանկավարժ, բայց փնտրելով աշխատանք, որը կարեւոր եւ օգտակար կլիներ, տարիներ առաջ միացել է Teach for America ծրագրին։ Որպես հատուկ մանկավարժ՝ երկու տարի աշխատել է Արիզոնայի դպրոցում։ Հասկանալով իր աշխատանքի կարեւոր ազդեցությունը երեխաների եւ իր կյանքի վրա՝ «մարտահրավերներով, բայց հիանալի ճամփորդությունն» ավարտելուց հետո, որոշել է թողնել Ամերիկան, տեղափոխվել Հայաստան ու այստեղ սկսել նույն ծրագիրը։

 

Շատ դժվարություններ հաղթահարելով՝ 2015-ին «14 խենթերի հետ» սկսել են «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը։ Հիմա մոտ 100 ուսուցիչ է աշխատում  Հայաստանի եւ Արցախի դպրոցներում։

 

«Մենք զարգացնում ենք տաղանդների ցանց եւ ոչ թե լրացնում ենք դպրոցներում ուսուցիչների պակասը, թեեւ նախարարության հետ գործընկերներ ենք։ Մենք գործակցում ենք մարզերի եւ դպրոցների հետ, որպեսզի կարողանանք զարգացնել Ուսուցիչ- առաջնորդների նոր սերունդ, որոնք երկու տարի իրենց մաշկի վրա կզգան հանրակրթական դպրոցի խնդիրներն ու կկատարեն իրենց առաքելությունը։

 

Մեր շրջանավարտներից շատերն այժմ իսկապես հետաքրքիր աշխատանք են անում եւ զբաղեցնում են համակարգի վրա ազդող կարեւոր պաշտոններ: Այդ ազդեցությունն այս պահին, գուցե, անտեսանելի է, բայց հուսով եմ, որ 10 տարի անց պարզ կդառնա, որ որոշումներն ընդունվում են համակարգային մակարդակում, որն ապահովում է բոլոր երեխաների հավասար կրթության իրավունքը, եւ Հայաստանում կրթական անհավասարություն խնդիր այլեւս չի լինի»,-ասել է Լարիսա Հովաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին