Edcamp. երբ որոշողն ուսուցիչն է - Mediamax.am

exclusive
1986 դիտում

Edcamp. երբ որոշողն ուսուցիչն է


Լուսանկարը` «Պարադիգմա» հիմնադրամի արխիվից

Լուսանկարը` «Պարադիգմա» հիմնադրամի արխիվից

Լուսանկարը` «Պարադիգմա» հիմնադրամի արխիվից

Լուսանկարը` «Պարադիգմա» հիմնադրամի արխիվից

Անուշ Սարուխանյանը եւ Գոհար Պետրոսյանը
Անուշ Սարուխանյանը եւ Գոհար Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անուշ Սարուխանյանը
Անուշ Սարուխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհար Պետրոսյանը
Գոհար Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Մանուկյանը
Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Մանուկյանը
Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2019 թվականին «Պարադիգմա» կրթական հիմնադրամը կազմակերպեց առաջին ուսուցչական համաժողովը՝ Edcamp-ը: Հարթակ, որտեղ ուսուցիչներն ու դպրոցում աշխատող այլ մասնագետներ կարող էին կիսվել փորձով, քննարկել խնդիրները, սովորել իրարից։ Հաջորդ տարի՝ 2020-ին, համաժողովի մասնակիցների թիվը 10 անգամ ավելի շատ էր:

 

«Պարադիգմա»-ի համահիմնադիր Նարեկ Մանուկյանն ասում է. «Փոխվում է կարծրատիպը, որ սովորել կարող ես միայն փորձագետից։ Նախկինում մասնակցում էին կա՛մ հայտնի մարդկանց վերապատրաստումներին, կա՛մ,  եթե իրենց վերեւից պարտադրվում էր։ Բայց եթե ես գյուղի ուսուցիչ եմ, ինչ-որ հարցում հաջողության եմ հասել, ես դա ներկայացնելու հարթակը չունեմ։ Բացի այդ, քաղաքի ուսուցիչը կարող է ասել՝ գյուղի ուսուցիչն ինձ ի՞նչ պիտի սովորեցնի, Երեւանի ուսուցիչն ասում է՝ Վանաձորի՞նն ինձ ինչ պետք է սովորեցնի, Երեւանի մասնավոր դպրոցի ուսուցիչ նույնը մտածում է պետական դպրոցի ուսուցչի մասին։ Edcamp-ի նպատակն այդ դինամիկան փոխելն է։

Նարեկ Մանուկյանը Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեւորը՝ փորձ փոխանակվի, ու ոչ միայն՝ լավ փորձը։ Մենք չենք ուզում, որ լինի 40 խոսնակ, որոնցից որեւէ մեկը խնդիր չի ունեցել։ Պետք են մարդիկ, որոնք կասեն՝ այս բանը չէր ստացվում, էսպես փորձեցի, մի քիչ ստացվեց, մի քիչ՝ չէ, դուք ո՞նց կփորձեիք, որովհետեւ խոսնակը պետք է նաեւ լսի։ Մենք չենք ուզում էնպիսի իրավիճակ, որտեղ խոսնակները փորձագետներ են, լսողները՝ կատարողներ»,-ասում է Նարեկը:  

Լուսանկարը` «Պարադիգմա» հիմնադրամի արխիվից

Ի սկզբանե որոշել էին՝ երկու տարի կկազմակերպեն համաժողովը, միջավայր կձեւավորեն, հետո կթողնեն, որ այն բոլորինը դառնա։

 

2021-ի Edcamp-ն արդեն համայնքային է լինելու։ Առաջարկն արել է հիմնադրամը, ստացել 44 հայտ։ Ընտրական փուլերն անցել են 4-ը՝ Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցը, «Ներառող կրթություն» ազգային ասոցիացիան, նախադպրոցական ուսուցիչների ուսումնափորձարարական ֆեյսբուքյան համայնքը եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը։ Վերջինը, ցավոք, համաժողով կազմակերպելու հնարավորություն այլեւս չունի։

 

Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Անուշ Սարուխանյանը նախորդ երկու Edcamp-երին ներկա է եղել. առաջին անգամ՝ որպես մասնակից, երկրորդին՝ նաեւ խոսնակ։ Ասում է՝ լավ հնարավորություն էր նոր մարդկանց ճանաչելու, կարեւոր հարցեր քննարկելու։ Ու երբ համայնքային համաժողով անցկացնելու առիթը եղավ, որոշեց Լոռիի ուսուցիչներին անմասն չթողնել կրթական այս իրադարձությունից։

Անուշ Սարուխանյանը Անուշ Սարուխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես ուզում եմ օգնել այն ուսուցչին, որը քայլում է դժվարությունների միջով, եւ, առհասարակ, ով ցանկություն ունի, որ իրեն օգնեն։ Որպես կանոն՝ ուսուցիչներս սիրում ենք թաքցնել մեր խնդիրները։ Մենք կղզիացել ենք, ամեն դպրոց իր տեղում մտածում է՝ ես լավ եմ աշխատում։ Բայց դու միշտ պետք է ունենաս մրցակից, մարդ, որի հետ քննարկես շարքային խնդիրը, որը դժվարացել ես լուծել, կգնաս տեսնելու՝ ինչպե՞ս է դասն անում, որ երեխաներն իրեն լսում են, իսկ դու չես կարողանում անել: Եթե դու չունես այդ գործընկերը, քո տեմպը կդանդաղի, դրանից կտուժի դպրոցը, աշակերտը, վերջում՝ սերունդը։ Մենք հակառակ ուղղությամբ պիտի գնանք՝ խնդիրների բարձրաձայնում, վերհանում, կրթության որակի բարեփոխում, որովհետեւ այսօր տեսնում ենք, որ փոքրից մեծ՝ բոլոր բացթողումները գալիս են  կրթության բացթողումներից։ Մեզ բոլորիս պետք է բերել մի հարթակ, որպեսզի վաղվա կրթության թելադրողն ուսուցիչը դառնա»։

 

Անուշ Սարուխանյանն ասում է՝ կարեւոր է, որ այսպիսի բազմաթիվ հարթակներ ստեղծվեն, եւ ուսուցիչները, 5 տարին մեկ վերապատրաստվելու կամ ատեստացիա անցնելու փոխարեն, հաճախ հանդիպեն, խոսեն իրենց խնդիրներից, քննարկեն, լուծումներ գտնեն։ Վանաձորի թիվ 8 դպրոցը նախկինում էլ փոքր համաժողովներ արել է՝ ներգրավելով քաղաքի եւ գյուղերի ուսուցիչներին։

Գոհար Պետրոսյանը Գոհար Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գյուղական դպրոցներն ավելի պարզ են, իրենց հագեցվածությամբ ավելի սուղ, եւ այդ պայմաններում ուսուցիչները շատ ավելի հաջողված, ժամանակի պահանջներին համապատասխանող դասեր են անում։ Երբ համայնքային Edcamp կազմակերպելու առաջարկ ստացանք, հասկացանք, որ այս ուսուցիչներին պիտի հնարավորություն տրվի նմանատիպ հարթակներում հանդես գալու, որովհետեւ մենք սովոր ենք լսել փորձառուներին, որոնց մոտ միշտ ամեն ինչ շատ լավ է ստացվում»,-ասում է Վանաձորի թիվ 8 դպրոցի ուսումնական մասի պատասխանատու Գոհար Պետրոսյանը։

Անուշ Սարուխանյանը եւ Գոհար Պետրոսյանը Անուշ Սարուխանյանը եւ Գոհար Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պարադիգմա» հիմնադրամը հանդես է գալու որպես խորհրդատու։ Բոլոր որոշումները կայացնում են կազմակերպող թիմերը, նաեւ ֆոնդհայթայթման հարցն են ինքնուրույն լուծում։

 

«Առաջին տարում գուցե լավ չպատկերացնեն, թե ինչու են դա անում, բայց 2-3 տարի կազմակերպելուց հետո նրանք, փաստացի, դառնում են այդ համայնքի տանող ուժը, փոխվում է նրանց նկատմամբ վերաբերմունքը։ Նախարարությանը՝ որպես քաղաքականություն մշակողի, ավելի սերտ կապում են իրենց համայնքի հետ։

Նարեկ Մանուկյանը Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուսները տեսնում են՝ եթե այս մեկը կարողանում է, գուցե, մե՞նք էլ փորձենք։ Արդյունքում ստացվում է, որ իրարից հետ չմնալու համար դինամիկան փոխվում է, բոլորը մի լավ բան են անում։ Edcamp-ն աշխատում է այդ մրցակցության վրա»,- ասում է Նարեկ Մանուկյանը։

 

Ապրիլի 19-ից Վանաձորի թիվ 8 դպրոցում սկսվելու է խոսնակների հայտադիմումների ընդունումը։ Խոսնակների ու թեմաների ընտրությունից հետո երկու շաբաթ էլ կհատկացվի մասնակիցների հայտադիմումների ընդունմանը։ Համաժողովը տեղի կունենա հուլիսի 29-ից 30-ը։

Լուսանկարը` «Պարադիգմա» հիմնադրամի արխիվից

Գործընթացը նույնն է նաեւ «Ներառող կրթություն» ազգային ասոցիացիայի եւ նախադպրոցական ուսուցիչների ուսումնափորձարարական ֆեյսբուքյան համայնքի համար։ Միակ տարբերությունը Edcamp-ի անցկացման օրերն են. ժամկետներն ընտրվելու են այնպես, որ ցանկացողները կարողանան մասնակցել 3 համաժողովներին էլ։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին