Տավուշի համայնքներում հասանելի կլինի անվճար առցանց կրթությունը - Mediamax.am

2057 դիտում

Տավուշի համայնքներում հասանելի կլինի անվճար առցանց կրթությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի աշակերտները հնարավորություն կստանան սովորելու «Քան» ակադեմիայի հետ։

«Այբ» կրթական հիմնադրամում նշել են, որ ակադեմիայի հայաստանյան գրասենյակի երիտասարդ թիմը հոկտեմբերի 11-ից կայցելի Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ տարածելու անվճար, որակյալ եւ ժամանակակից կրթական այս հարթակի ռեսուրսները։

 

Ակադեմիայի նախաձեռնության շնորհիվ առաջին փուլում մարզի սահմանամերձ գյուղերի 19 դպրոցի 5-8-րդ դասարանների 360 աշակերտ հնարավորություն կստանա խորացնելու մաթեմատիկայի գիտելիքները, իսկ 30 ուսուցիչ՝ բարելավելու ուսումնառության որակը։

 

Այսօրվանից սկսած՝ մինչեւ տարեվերջ թիմը կանցկացնի 27 աշխատարան Տավուշի մարզի Ակնաղբյուր, Վազաշեն, Ոսկեպար, Կիրանց, Դովեղ, Դիտավան, Բերքաբեր, Բարեկամավան, Աճարկուտ, Լուսաձոր, Լուսահովիտ, Ջուջեւան, Չինարի, Այգեպար Ն. Կարմիրաղբյուր, Վարագավան, Չինչին, Ն․ Ծաղկավան, Իծաքար համայնքների դպրոցներում։

 

«Քան»-ը տեսանյութերի միջոցով կազմակերպում է առցանց կրթություն, ուսումնական նյութերի ու վարժությունների օգնությամբ հնարավորություն տալիս սովորելու եւ ամրապնդելու գիտելիքները, խաղային տարրերի ներգրավմամբ ուսումնառությունը դարձնելու առավել հետաքրքիր։

 

Ակադեմիայի նյութերը տեղայնացվում են «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2017-ից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին