«Համընդհանուր երջանիկ» երկրի պրոֆեսորն ու Հայաստանի փորձը - Mediamax.am

exclusive
11297 դիտում

«Համընդհանուր երջանիկ» երկրի պրոֆեսորն ու Հայաստանի փորձը


Կինզանգ Լհենդուպ
Կինզանգ Լհենդուպ

Լուսանկարը` Մեդիամաքս

Կինզանգ Լհենդուպ
Կինզանգ Լհենդուպ

Լուսանկարը` Մեդիամաքս

Կինզանգ Լհենդուպ
Կինզանգ Լհենդուպ

Լուսանկարը` Մեդիամաքս

Կինզանգ Լհենդուպն ու Մարի Թարյանը՝ մեդիտացիա անելիս
Կինզանգ Լհենդուպն ու Մարի Թարյանը՝ մեդիտացիա անելիս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Բելոուսով
Սերգեյ Բելոուսով

Լուսանկարը` Մեդիամաքս


Ազգային հագուստով եւ համեստ հայացքով մարդը հյուրանոցի սրահում մեզ բարեւում է լայն ժպիտը դեմքին։ Բութանից առաջին անգամ Հայաստան ժամանած այդ մարդը կրթության ոլորտի մասնագետ է (Teacher Educator)։

 

Կինզանգ Լհենդուպը (Kinzang Lhendup) դասավանդում է Բութանի թագավորական համալսարանում (Royal University) եւ Պարո կրթության քոլեջում (Paro College of Education)։ 

 

Բութանում պետական մակարդակով իրականացվում է Gross National Happiness ծրագիրը (Համընդհանուր ազգային երջանկություն)։ Կրթության ոլորտը եւս դուրս չի մնում այդ ծրագրից։ Դպրոցներում ծրագրի իրականացմամբ Բութանի վաստակավոր ուսուցիչ Կինզանգ Լհենդուպն է զբաղվում։ 

 

Նրան գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի եւ նրա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հրավերով Հայաստան է բերել Acronis ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սերգեյ Բելոուսովը՝ մասնակցելու UWC Dilijan քոլեջի ուսանողների ավարտական արարողությանը եւ կրթական ոլորտում համագործակցության ուղիներ ստեղծելու։

 

«Երբ մենք ծանոթացանք Կինզանգ Լհենդուպի հետ, նա մեզ հայտնեց, որ ցանկանում է Բութանում միջազգային դպրոց կառուցել։ Մտածեցի, որ նրան հետաքրքիր եւ օգտակար կարող է լինել UWC Dilijan քոլեջի փորձը։ Բութանը եւ Հայաստանը շատ տարբեր, բայց միեւնույն ժամանակ նման երկրներ են։ Երկուսն էլ լեռնային են, բացառիկ գեղեցիկ բնությամբ, չունեն ծով, բնական ռեսուրսներ, շրջապատված են ոչ բարեկամական երկրներով։

Սերգեյ Բելոուսով Սերգեյ Բելոուսով

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե Դիլիջանում հնարավոր է եղել հաջողակ դպրոց կառուցել, ապա, միգուցե կարելի է դա անել նաեւ Բութանում։ Այդ տեսանկյունից շատ հետաքրքիր է ուսումնասիրել նաեւ «Այբ» դպրոցը։ Գուցե հնարավոր լինի դպրոցականների, ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնել»,- Մեդիամաքսին ասում է Սերգեյ Բելոուսովը։

 

Մինչ Կինզանգ Լհենդուպի հետ զրուցելը տեղեկանում ենք, որ նրա երկրի դպրոցներում դասը սկսում են մեդիտացիայով։ Մեր հարցազրույցից առաջ էլ առաջարկում ենք կարճ մեդիտացիա անել, ուսուցիչը ոգեւորվում է առաջարկից, ապա բացատրում տեխնիկան։

Կինզանգ Լհենդուպն ու Մարի Թարյանը՝ մեդիտացիա անելիս Կինզանգ Լհենդուպն ու Մարի Թարյանը՝ մեդիտացիա անելիս

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկու րոպե անց արդեն բացում է իր երկրի մարդկանց երջանիկ ապրելու գաղտնիքն ու կրթության ոլորտում Հայաստանի հետ հնարավոր համագործակցության մասին խոսում։

 

Սպասելիքներ Հայաստանից

 

Այս երկրի մասին նախկինում չէի լսել։ Հայաստան ժամանելու առաջին պահից հանդիպեցի շատ ընկերական եւ պարզ մարդկանց։ Ես կրթության մասնագետ եմ եւ հետաքրքրված եմ աշխարհի տարբեր կրթական համակարգերի ուսումնասիրմամբ։ Մարդիկ ու նրանց վարքագիծը տարբեր մշակույթներից են գալիս։ Մենք կարող ենք ցանկացած փորձ յուրացնել, եւ ես ուզում եմ հետազոտել այն արժեքները, որոնք կարող են ձեւավորել մեր երեխաների ապագան։ Իմ նպատակն է տեսնել, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել։ 

Կինզանգ Լհենդուպ Կինզանգ Լհենդուպ

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր երկրները նման են, կարող ենք համագործակցել։ Ես պարզեցի, որ Հայաստանի բնակչությունը հիմնականում միատարր է, ինչն առավելություն է, եթե ցանկանում եք շատ լավ համակարգ կայացնել։ Ավելի հեշտ է համակարգը գործի դնել, երբ հասարակությունը միատարր է։

 

Իմ երկրում ուսանողները կենտրոնանում են գիտության, տեխնոլոգիայի, ձեռնարկատիրության վրա, մինչդեռ այդ ոլորտների զարգացումը դեռեւս զգալիորեն հետ է մնում:

 

Երջանկության փիլիսոփայությունը

 

Համընդհանուր ազգային երջանկության ծրագիրը հսկայական փաթեթ է։ Այդ տերմինը շրջանառության մեջ է 1972-ից, երբ Բութանի արքա Ջիգմե Սինգյե Վանգչուկը (Jigme Singye Wangchuck) ասաց, որ համընդհանուր ազգային երջանկությունն ավելի կարեւոր է, քան համախառն ներքին արդյունքը։

 

Բութանի զարգացումը խարսխված է երջանկության փիլիսոփայության վրա։ Համընդհանուր երջանկությունը կառավարության ինստիտուցիոնալ նպատակն է եւ ամրագրված է Բութանի Սահմանադրության մեջ։

 

Կառավարությունը պետք է աշխատի երկրում երջանկություն ստեղծելու ուղղությամբ, այնպես որ, դա մեկ կարճաժամկետ գործողություն կամ ծրագիր չէ։ Երկրում երջանկության հաստատումը բազմավեկտոր մոտեցում է, եւ դա միայն մեկ անձի պատասխանատվության վրա չէ։ Բութանում մեզնից յուրաքանչյուրը, կախված ով որտեղ է աշխատում եւ ինչով է զբաղվում, ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը։ 

Կինզանգ Լհենդուպ Կինզանգ Լհենդուպ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես ուսուցիչներին սովորեցնում եմ ինչպես երեխաների մեջ երջանկության արժեքները ներշնչել այնպես, որ ապագայում, երբ այդ երեխաներն ուսուցիչ դառնան, կարողանան ամենն օգտագործել։

 

Երջանկության երկաթե կանոնները

 

Մեր երկրում բացասականի եւ ատելության համար տեղ չկա։ Մենք խոսում ենք երջանկության մասին՝ բարելավելով երկրի բարեկեցությունը։ Մեր նպատակների մեջ են մտնում շրջակա միջավայրի պահպանությունը, մշակույթի խթանումը, կայուն եւ համաչափ զարգացումն ու լավ կառավարումը։ Մենք հավատում ենք, որ Բութանի քաղաքացիների երջանկությունը կարող է աճել, եթե հոգ տանենք նրանց մասին։ Դա մեզ համար տրամաբանորեն փոխլրացնող ծրագիր է: Երջանկության հասնելու համար հարկավոր է գտնել հոգեւոր եւ նյութական արժեքների միջեւ հավասարակշռությունը։

 

Այսօր աշխարհում մարդիկ անմիտ են դարձել, նրանք նյութական բաների մասին շատ են մտահոգվում։ Ամբողջովին մոռացել են մարդկության, հոգեւոր առաջնորդության, մշակութային արժեքների մասին: Բութանում մենք յուրաքանչյուր մարդու համար, մանկապարտեզից սկսած, փորձում ենք հոգեւոր եւ նյութական ներդաշնակության հասնել։

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին