Եռակողմ գործակցություն՝ սահմանամերձ Չորաթանի դպրոցի համար - Mediamax.am

exclusive
7620 դիտում

Եռակողմ գործակցություն՝ սահմանամերձ Չորաթանի դպրոցի համար


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Գալաջյանը
Լուսինե Գալաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Քալանթարյանը
Հասմիկ Քալանթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լարիսա Հովհաննիսյանը
Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Իզմիրլյան» հիմնադրամը 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է տրամադրելու «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամին ու եւս 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ «Գրադարակ» կրթական եւ մշակութային ՀԿ-ին։ Մայիսի 8-ին կնքվել է եռակողմ համաձայնագիրը, որի շնորհիվ սեպտեմբերին սահմանամերձ Չորաթանի միջնակարգ դպրոցը անգլերենի նոր ուսուցիչ եւ նոր գրադարան կունենա։

 

Սեղանի շուրջ

 

- Գումարներն արդեն հաստատվել են, մնում է այն ձեզ փոխանցենք, մյուս հարցերն արդեն տեխնիկական են - ասում է «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Գալաջյանը՝ ձեռքը դնելով համաձայնագրերի թղթապանակի վրա։

 

-Իսկ ընթացքում ձե՞զ հետ ենք կապը պահպանելու, - հարցնում է «Դասավանդիր, Հայաստան»-ի (Teach For Armenia-TFA)-ի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը։

 

-Այո, ինձ հետ։ Բայց եկեք հենց հիմա բոլոր փուլերը նորից հստակեցնենք, -արձագանքում է Լուսինեն։

 

Լուսինե Գալաջյանը Լուսինե Գալաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Առաջին փուլի գործառույթները հունիսից կիրականացնի «Գրադարակը», երկրորդ փուլով սեպտեմբերից գործի կանցնի «Դասավանդիր, Հայաստան»-ի ուսուցիչը։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Քննարկման ընթացքում ներս է մտնում Չորաթանի դպրոցի փոխտնօրենը՝ Հասմիկ Քալանթարյանը։

 

- Հուլիսի 1-ին կսկսենք գրադարանի շինարարությունը։ Ձեր կողմից միայն աջակցություն ենք ակնկալում,- Հասմիկին է դիմում Լուսինեն: 

 

- Գիտեք ի՞նչն է հետաքրքիր։ Մեր ծրագրի առաջին մասնակից ուսուցիչը՝ Մարգարիտան, Չորաթանում է աշխատել։ Նրա վերադարձից հետո մեր հանդիպումների սենյակը կատակով անվանում ենք «Չորաթան», - ծիծաղում է Լարիսան։

 

Լարիսա Հովհաննիսյանը Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լիդիան եւ Աստղիկը

 

«Իզմիրլյան» հիմնադրամի ցանկությունն էր, որ ծրագիրն իրականացվի այնպիսի գյուղում, որտեղ դպրոցն ամենից շատ աջակցության կարիք ունի։ Շրջել են համայնքներով եւ ըստ առանձնացրած թիրախների՝ կանգ են առել Տավուշի մարզի այս գյուղի վրա։

 

Այսօր կնքված համաձայնագրով Չորաթան մեկնող ուսուցիչը ֆինանսավորվելու է երկու ուսումնական տարվա համար։ Դպրոցում անգլերենի մասնագետի ներկայությունը չափազանց կարեւոր է։

 

- Հիմա «Դասավանդիր, Հայաստան»-ով երկու ուսուցիչ կա մեզ մոտ։ Մինչ նրանց գալը դպրոցում անգլերենի մեկ ուսուցիչ ունեինք։ Երբ նա թոշակի անցավ, կանգնեցինք փաստի առաջ։ Հայտարարություն տարածեցինք, որ գոնե հարակից գյուղերից գան, բայց այդպես էլ մասնագետ չգտանք, -պատմում է Հասմիկ Քալանթարյանը։

 

Հասմիկ Քալանթարյանը Հասմիկ Քալանթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

- Իսկ անգլերենի որակն ինչպիսի՞ն է հիմա։

 

- Աղջիկների գալուց հետո ռուսերենին հավասար անգլերեն են խոսում մեր երեխեքը։ Բացի դրանից, Լիդիան եւ Աստղիկը երեխաներին էքսկուրսիաների են տանում, միջոցառումներ կազմակերպում, նաեւ հարակից համայնքների երեխեքի հետ են աշխատում։ Հիմա մեր աշակերտները մտածում են, թե ինչպես պետք է բաժանվեն նրանցից, - պատմում է դպրոցի փոխտնօրենը։

 

Ապագայի գրադարանը

 

«Դասավանդիր, Հայաստան»-ի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանն ասում է, որ սահմանամերձ համայնքներում երեխաների լավ կրթություն ստանալու հնարավորությունն անչափ կարեւոր է.

 

-Չենք ուզում, որպեսզի ծնողները գյուղից հեռանալու ծանր որոշում կայացնեն, քանի ոչ երեխաների կրթության հարցը չեն կարողանում լուծել։ 

 

105 աշակերտ ունեցող Չորաթանի դպրոցի գրադարանն այսօր փոքրիկ, անհրապույր դասասենյակում է, որտեղ գրքերը շատ չեն: Ծրագրային գրքերն առհասարակ բացակայում են։ Հուլիսից կսկսվի գրադարանի վերստեղծումն ու վերազինումը: 

 

Ամեն մարզում՝ երազանքի մի անկյուն

 

«Գրադարակ» ՀԿ-ի համահիմնադիրներ Արուսիկ Զեյնալյանը եւ Հայկ Զալիբեկյանը երկու ամիս առաջ են այցելել  դպրոց։

 

-Շա՞տ գործ կա անելու։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

- Նախորդների պես։ Երբ ընտրում ենք ինչ-որ գյուղ, որտեղ պետք է գրադարան ստեղծվի, գործընթացն ամենուր նույնն է՝ նախագիծ անել, բյուջե հաշվել։ Իրականում ամենադժվարը հետո է գալիս, երբ պետք է գրադարանը նոր գրքերով ապահովել, աշխատարաններ կազմակերպել, երեխաներին մասնակից դարձնել, - բացատրում է Հայկը։

 

 

- Շատ ենք ուզում մեր «Գրադարակների» միջեւ ցանց ստեղծել, որպեսզի տարբեր համայնքներում ապրող երեխաները սկսեն շփվել։ Դա չափազանց կարեւոր է մեզ համար, -ասում է Արուսիկ Զեյնալյանը։

 

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին