UWC Դիլիջան են ժամանել 218 ուսանողներ շուրջ 80 երկրից - Mediamax.am

8746 դիտում

UWC Դիլիջան են ժամանել 218 ուսանողներ շուրջ 80 երկրից


Լուսանկարը` UWC


Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջան քոլեջում մեկնարկել է հինգերորդ ուսումնական տարին։

Դպրոցական համայնքն արդեն դիմավորել է առաջին տարեցիներին, ովքեր ծանոթանում եւ ճանաչում են դպրոցն ու երկիրը, որն իրենց տունն է լինելու առաջիկա երկու տարիների ընթացքում։

 

Տուն՝ բառերից ու նկարներից այն կողմ

Այս շրջանում նրանք որոշումներ են կայացնում առարկաների եւ արտադասարանական ծրագրերի ընտրության վերաբերյալ։

 

Ընթացիկ ուսումնական տարում քոլեջն ունի 218 ուսանող շուրջ 80 երկրից, այդ թվում 21 ուսանող Հայաստանից եւ Արցախից։

 

Այս տարի UWC Դիլիջանի «քարտեզին» հայտնվել են նոր տեղանուններ՝ Կիրիբատի, Բարբադոս, Բելգիա, Հարավային Կորեա, Թունիս, Մոնտենեգրո եւ Կիպրոս։

 

UWC Հարավարեւելյան Ասիա (Սինգապուր) քոլեջից դպրոցական համայնքին է միացել նոր տնօրեն Գաբրիել Էռնեստո Աբադ Ֆերնանդեսը՝ առաջնորդելու քոլեջի հետագա զարգացումը։

 

UWC Դիլիջան քոլեջը աշխարհի տարբեր մասերում գործող 17 քոլեջներից եւ դպրոցներից 14-րդն է։ Այն հիմնադրվել է սոցիալական ներդրողներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի կողմից՝ հիմնադիր հովանավորների օգնությամբ եւ աջակցությամբ։ Դպրոցը բացվել է 2014թ. եւ արդեն ունի շրջանավարտների երեք սերունդ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին