Հայաստան-Արցախ-Սփյուռք կրթական նոր օրակարգ կձեւավորվի - Mediamax.am

11291 դիտում

Հայաստան-Արցախ-Սփյուռք կրթական նոր օրակարգ կձեւավորվի


Արայիկ Հարությունյանը
Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր բացվել է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի 24 երկրների 120 ներկայացուցիչ:

«Կրթության դաշտում ձեւավորվում են արժեքներ, որոնք լինելու են հայի վաղվա օրվա քաղաքական եւ մշակութային օրակարգի հիմքում»,- ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

 

Նրա խոսքով՝ երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները նպատակ ունեն քննարկել արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:

 

«Սփյուռքի հետ փոխհարաբերություններում, հատկապես կրթությանն առնչվող հարցերում մենք պետք է նոր օրակարգ ձեւավորենք՝ նաեւ այս խորհրդաժողովի արդյունքներից ելնելով: Խնդիրները բազմազան են՝ սկսած դասավանդման մեթոդներից ու նոր ծրագրերից մինչեւ արեւմտահայերենի խնդիր: Վստահ եմ, որ աշխատանքային կարգով կարող ենք քննարկել բոլոր հարցերը եւ գտնել լուծման արդյունավետ ուղիներ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

 

Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի աշխատանքները կամփոփվեն օգոստոսի 6-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին