ԵՊՀ թիմը մեդալների է արժանացել մաթեմատիկայի միջազգային մրցույթում - Mediamax.am

10790 դիտում

ԵՊՀ թիմը մեդալների է արժանացել մաթեմատիկայի միջազգային մրցույթում


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի պետական համալսարանի թիմի բոլոր չորս անդամները մեդալներով են վերադարձել Բուլղարիայում ավարտված Մաթեմատիկայի միջազգային ուսանողական մրցույթից (IMC)։

Ոսկե մեդալների են արժանացել Արսեն Համբարձումյանը, Գեւորգ Մնացականյանը եւ Ալբերտ Գեւորգյանը, արծաթե մեդալի՝ Վահագն Ալթունյանը։

 

Թիմի ղեկավարը Կարեն Քեռյանն է։

 

Տասնյակ երկրների 70 համալսարանների շարքում թիմային հաշվարկով ԵՊՀ թիմը գրավել է չորրորդ տեղը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին