7930 դիտում

Մեկնարկել է Համահայկական բնագիտական օլիմպիադան


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Աղվերանում մեկնարկել է Համահայկական բնագիտական 4-րդ օլիմպիադան, որին մասնակցում է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի 5 երկրի (Իրան, Վրաստան, Քուվեյթ, Ֆրանսիա, Ռուսաստան) 14 տարեկանից բարձր թվով 50 դպրոցական:

Կրթության նախարարությունից հայտնում են, որ նրանք մրցում են մաթեմատիկայի եւ ֆիզիկայի իմացության բնագավառներում:

Աշխատանքային լեզուն հայերենն է, սակայն մասնագիտական տերմինաբանությանը չտիրապետողների համար գրավոր առաջադրանքները պատրաստվել են նաեւ պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն լեզուներով:

Օլիմպիադայի օրակարգով նախատեսված են նաեւ ճանաչողական, ուսուցողական եւ ժամանցային միջոցառումներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am