Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել Ռումինիայում - Mediamax.am

7685 դիտում

Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել Ռումինիայում


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի դպրոցականների թիմի բոլոր վեց մասնակիցները մեդալներ են նվաճել հուլիսի 7-13-ը Ռումինիայի Քլուջ-Նաբոկա քաղաքում տեղի ունեցած «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայում:

ԿԳՆ-ում նշել են, որ օլիմպիադային, ընդհանուր առմամբ, մասնակցել է 108 երկրի թիմ՝ 594 մասնակիցներով:

 

Հայաստանցի դպրոցականների անունները ներկայացված են ստորեւ.

 

Վահան Մարտիրոսյան, Ալ. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (12-րդ դասարան) - արծաթե մեդալ,

 

Ալեքսանդր Կարալյան, «Քվանտ» վարժարան (12-րդ դասարան) - արծաթե մեդալ,

 

Լյովա Փանոսյան, Ալ. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (11-րդ դասարան) - բրոնզե մեդալ,

 

Գագիկ Մաղաքյան, Ալ. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (11-րդ դասարան) - բրոնզե մեդալ,

 

Նատալի Մուրադյան, Ալ. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց(11-րդ դասարան) - բրոնզե մեդալ,

 

Տիգրան Չթչյան, Ալ. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (10-րդ դասարան) - բրոնզե մեդալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին