8117 դիտում

10-րդ «Կենգուրու»-ին կմասնակցի 43 500 աշակերտ


Լուսանկարը` Այբ


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 15-ին «Այբ» հիմնադրամի կողմից Հայաստանի եւ Արցախի 1070 դպրոցներում կանցկացվի 10-րդ «Կենգուրու» մրցույթը։

Մրցույթին այս տարի կմասնակցի ավելի քան 43 500 աշակերտ:

«Կենգուրու»-ի անցկացման նպատակն է բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը մաթեմատիկա առարկայի հանդեպ:

«Մենք համոզված ենք, որ բոլոր երեխաներն են տաղանդավոր, սակայն նման մրցույթներին մասնակցությունը թույլ է տալիս բացահայտել նոր հերոսներ՝ ապահովելով անհայտից որոշյալ փոխակերպումը»,- ասել է «Այբ» հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը։
 
Մրցույթն ունի հստակ կանոններ. տեւում է 75 րոպե, հաշվիչ եւ հեռախոս օգտագործել չի թույլատրվում, խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է նշել 5 տարբերակներից միակ ճիշտը։

Մրցույթին մասնակցող 3-4-րդ դասարանցիները կարող են վաստակել առավելագույնը 96, իսկ մյուսները` 120 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am