Սլավոնականն ու «Դասավանդի'ր, Հայաստան»-ը կհամագործակցեն - Mediamax.am

12787 դիտում

Սլավոնականն ու «Դասավանդի'ր, Հայաստան»-ը կհամագործակցեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյան եւ «Դասավանդի'ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր-ղեկավար Լարիսա Հովաննիսյանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Այն նախատեսում է համագործակցություն երիտասարդ մասնագետների հավաքագրման, կրթությանն առնչվող միջոցառումների կազմակերպման եւ իրականացվող ծրագրերի առաջխաղացման եւ տարածման համար:

 

«Շատ կարեւոր է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի գործողության 4 տարիների ընթացքում աշակերտների մոտ արդեն նկատվել է ակադեմիական աճ: Պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, որ ծրագիրը պատրաստում է նաեւ առաջնորդների նոր սերունդ»,- ասել է Արմեն Դարբինյանը։

 

«Ծրագրի մասնակից կարող են դառնալ բոլորը՝ անկախ մասնագիտությունից եւ աշխատանքային փորձից: Այն միտված է բացահայտելու երիտասարդների մասնագիտական եւ առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը»,- շեշտել է Լարիսա Հովհաննիսյանը:

 

«Մեր կարգախոսն է՝ «Մենք կերտում ենք Հայաստանի ապագան՝ դասարան առ դասարան»»,- հավելել է Լարիսա Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին