10083 դիտում

Արարատյան բակալավրիատը միջազգային ճանաչում է ստացել


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ Արարատյան բակալավրիատի ծրագիրն արդեն ստացել է միջազգային ճանաչում։

Այս մասին նախարարն ասել է ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Լեւոն Մկրտչյանի հավաստմամբ՝ Միացյալ Թագավորության ճանաչման ազգային գործակալության զեկույցը հաստատել է Արարատյան բակալավրիատը՝ որպես միջազգային լավագույն դպրոցական ծրագրերին համազոր ծրագիր, եւ այն ներառել Միացյալ Թագավորության բուհական ընդունելության միասնական համակարգում:


Նախարարը զեկուցել է, որ գերազանցության կենտրոնների համակարգը ներդրվում է նաեւ հանրապետության ավագ դպրոցներում. մարզերի եւ Արցախի ավելի քան 20 դպրոց ներառվել է Արարատյան բակալավրիատի դպրոցների թեկնածության փուլում, իրականացվել է հիշյալ ծրագրով ուսուցիչների վերապատրաստում:

Միաժամանակ, մշակվել է «Ուսուցիչ» ծրագրի մաս կազմող ատեստավորման բաղադրիչը, որի նպատակն է բացահայտել որակյալ ուսուցիչներին, բարելավել տարակարգերի շնորհման համակարգը եւ ապահովել նոր որակյալ կադրերի մուտքը դպրոց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am