8139 դիտում

«Պարտավոր ենք ճանապարհ բացել շնորհալի երիտասարդների համար»


Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր այցելել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում բացված «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների եւ կենսավառելիքի նորարարական կենտրոն»:

«Այս ծրագրի ամենակարեւոր արդյունքն այն է, որ կարողանում ենք երիտասարդ գիտնականներին իրենց հետաքրքրությունների եւ մասնագիտական կարողությունների շրջանակում ապահովել համաշխարհային որակի աշխատատեղերով՝ համապատասխան տեխնիկական ապահովվածությամբ: Մենք իսկապես պարտավոր ենք ճանապարհ բացել այն շնորհալի երիտասարդների համար, ովքեր կարողանում են ժամանակակից գիտությանը համարժեք քայլել:  Ժամանակին ասում էին, որ կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիաների ուղղությունները մեր երկրում կիրառելի չեն, քանի որ խիստ թանկ են եւ պահանջում են մեծ հնարավորություններ, սակայն կյանքը ցույց տվեց, որ ճիշտ դպրոցի առկայության պայմաններում եւ ճիշտ կառուցվածքի դեպքում շատ սուղ միջոցներով հնարավոր է ստանալ լավ որակ»,- ընդգծել է նախարարը:

Կենտրոնում ներդրվել է 246 726 000 դրամ: Կենտրոնի առաքելությունը կրթության, գիտության եւ արտադրության միջեւ կամուրջներ ստեղծելն է:

ՀԲ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում 2015-2019 թվականներին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված է $ 5,8 մլն-ին համարժեք գումար:

Իրականացվել է բուհերին մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման առաջին շրջափուլը, որի արդյունքում դրամաշնորհ է տրամադրվել 6 բուհի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am