Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա “Այբ” դպրոցի բացումը - Mediamax.am

28449 դիտում

Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա “Այբ” դպրոցի բացումը


Լուսանկարը` “Այբ”

Լուսանկարը` “Այբ”

Լուսանկարը` “Այբ”

Լուսանկարը` “Այբ”

Լուսանկարը` “Այբ”


Երեւան : Մեդիամաքս: Հոկտեմբերի 8-ին Երեւանում կբացվի "Այբ” դպրոցը:

“2006-ի փետրվարի 5-ին Երեւանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցի եւ միաժամանակ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի /ՄՖՏԻ/ 6 շրջանավարտներ հավաքվեցին իմ տանը եւ պայմանավորվեցին ստեղծել “ապագայի վարժարան”: Այն ժամանակ դեռ չկար անվանումը, չէին հասկանում, թե դա որքան բարդ է: Բայց ցանկություն կար ուժեղ դպրոց հիմնել այն քաղաքում, որտեղ մենք ծնվել ենք: Փառք Աստծո, որ չէինք գիտակցում, թե դա որքան բարդ է, հակառակ դեպքում չէինք սկսի այդ գործը”,- այսօր Facebook-ի իր էջում գրել է “Այբ” ակումբի հիմնադիրներից մեկը, ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը:

 

Նա նշել է, որ “մեզ հաջողվեց գտնել բացառիկ ուսուցիչներ, ընդ որում ոչ թե գործող դպրոցներից գրավելով (այդպես մենք ավելի կբարդացնեինք դպրոցներում ուսուցիչների հետ կապված իրավիճակը), այլ տարբեր երկրներից մասնագետներ հրավիրելով, ովքեր աշխատելով հաճախ իրենց ոլորտներում` համաձայնվեցին դասավանդել միջնակարգ դպրոցում”:

 

Այսօր “Այբ”-ում դասավանդում են 42 ուսուցիչներ, որոնցից 20-ը գիտությունների դոկտորներ եւ թեկնածուներ են, 2-ը` արվեստի վաստակավոր գործիչներ, ուսուցիչների 62%-ն արտերկրում ուսուցման, աշխատանքի եւ որակավորման  բարձրացման փորձ ունի: Դասախոսական անձնակազմը բաղկացած է Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, Շվեդիայի քաղաքացիներից:

 

“Ովքե՞ր իրականացրին այս ամենը: «Այբ» կրթական հիմնադրամի թիմը, դրա ոգեշնչող` Երեւանի ֆիզմաթ դպրոցի եւ ՄՖՏԻ ընդհանուր եւ կիրառական ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ հայր Մեսրոպ Արամյանը, “Այբ” հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը, ՄՖՏԻ-ի շրջանավարտ Աշոտ Ասլանյանը, Դավիթ եւ Արամ Փախչանյան եղբայրները եւ «Այբ» հիմնադրամի թիմի եւս 15 ոչ պակաս կարեւոր անդամներ` ֆինանսներով, ընկերական խորհուրդներով, օգտակար կապերով իրենց աջակցությունը ցուցաբերած տարբեր երկրներից տասնյակ հովանավորների օգնության եւ մասնակցության շնորհիվ”,- նշել է Դավիթ Յանը:

 

Մեդիամաքսի տեղեկությունների համաձայն, “Այբ” դպրոցի բացմանը կմասնակցի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին